Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Թրամփն ու Կիմ Չեն Ինը կազդարարեն Կորեական պատերազմի ավարտը

3292
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 17:00
Թրամփն ու Կիմ Չեն Ինը կազդարարեն Կորեական պատերազմի ավարտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդես կգան Կորեական պատերազմի ավարտի մասին համատեղ հայտարարությամբ, հաղորդում է ճապոնական Nikkei պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն ու Կիմ Չեն Ինը կհանդիպեն հունիսի 12-ին Սինգապուրում:

Ակնկալվում է, որ բանակցություններին ներկա կլինին նաև Հարավային Կորեայի և Չինաստանի առաջնորդները:

Բացի այդ, ըստ պարբերականի տեղեկությունների, ԱՄՆ-ն ակնկալում է համաձայնության հասնել Հյուսիսային Կորեայի լիարժեք ապամիջուկայնացման շուրջ մինչև 2020թ.-ը:

Այդպիսով, Թրամփը ցանկանում է լուծել հյուսիսկորեական խնդիրը մինչև իր նախագահական ժամկետի ավարտը: