Ցեղասպանությունը ճանաչելու մասին Փայլանի օրինագիծը Թուրքիայի մեջլիսում մերժվել է
![]() Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությունը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանի կողմից ներկայացված օրինագիծը, որով կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը: Փայլանը 2018 թվականի ապրիլի 20-ին մեջլիս ներկայացրած օրինագծում առաջարկել էր 1915 թվականի և դրան հաջորդող դեպքերն անվանել Հայոց ցեղասպանություն, հասարակական վայրերից հեռացնել ոճրագործների անունները, իսկ ցեղասպանությանը զոհ գնացած կամ դրանից տուժած հայերի ժառանգներին տալ Թուրքիայի քաղաքացիություն: Մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանի կողմից ստորագրված մերժման մեջ նշվել է, թե Փայլանի օրինագիծը և հայտարարությունները «վիրավորում են երկիրը, ազգային արժանապատվությունը և դեմ են պատմությանը»: Նա մերժել է հայ պատգամավորի օրինագիծը՝ հետ ուղարկելով այն «անհրաժեշտ ուղղումներ անելու նպատակով»: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
