«Հայերն իրենց երկիրն ավելի լավը դարձնելու եզակի շանս ունեն». Ռուբեն Վարդանյանը՝ Financial Times-ին
![]() Ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Financial Times պարբերականին, որում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա այս պահը բեկումնային է անվանել Հայաստանի համար: «Անկախությունից քառորդ դար անց երիտասարդ հանրապետությունը մնում է խոցելի: Մենք եզակի և անսպասելի հնարավորություն ունենք մեր երկիրը վերածել վառ, ժամանակակից, անվտանգ, խաղաղ և զարգացող հայրենիքի»,- ասել է Վարդանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեկ մարդու հաղթանակ չէ, այլ մի ամբողջ ազգի, հատկապես, երիտասարդության: «Ակնհայտ է, թե ինչ պետք է անի ՀՀ նորընտիր վարչապետը: Առաջին հերթին, պարոն Փաշինյանը պետք է օգտագործի ողջ աշխարհի հայերի կարողություններն ու էնտուզիազմը: Այժմ իդեալական ժամանակ է մեր երկրի համար, որպեսզի դիմեն արտագաղթածներին և խնդրեն օգնել երկիրը զարգացնելու գործում: Երկրորդ հերթին, Փաշինյանը պետք է բարեխղճորեն օգտագործի ստացած մանդատը: ՀՀ քաղաքացիները ցանկանում են հարուստ, կենսունակ երկիր ունենալ, որը հավատարիմ կմնա արդարության, ազատության սկզբունքներին»,- նշել է Վարդանյանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
