Al Jazeera-ն՝ Հայաստանի ապագայի մասին
![]() Մի քանի շաբաթ ակտիվ բողոքի ակցիաներից հետո՝ մայիսի 8-ին, ՀՀ Ազգային ժողովը վարչապետի պաշտոնում ընտրեց Նիկոլ Փաշինյանին՝ 59-42 ձայների հարաբերակցությամբ, գրում է Al Jazeera-ն: Այդ հեղափոխության հիմքում, ինչպես նշում է արաբական հեռուստաալիքի կայքը, ընկած էր կոռուպցիայի, բռնության դեմ պայքարը: Անցած մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանը հաղթահարեց օլիգարխիկ համակարգը, պայքարեց մարդու իրավունքների, ժողովրդավարության և հանրության համար, որտեղ բոլորը պետք է օրենքին հավասար լինեն: «Հայաստանում օրենսդիրները պետք է զգույշ լինեն, որպեսզի Սովետական միության փլուզումից հետո նույն սխալները թույլ չտան: Հարկ է նշել, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ասում էր. «Եկեք հետևենք զարգացման սինգապուրյան մոդելին»: Սակայն կլինի՞ զարգացման հայկական մոդել»,- հարց է ուղղում Al Jazeera-ն: Կայքը նաև գրում է այն մարտահրավերների մասին, որոնք սպասվում են Հայաստանին հեղափոխությունից հետո: «Առանցքային մարտահրավերն արդարության և պատասխանատվության հետ կապված խնդիրների լուծումն է, որոնց մասին բազմից հայտարարել է Փաշինյանն՝ ասելով, որ դեմ է: Երկրորդը հավասարակշռությունն է քաղաքական փոխզիջումների, դաշինքների կառուցման և հիմնական սկզբունքներին հավատարիմ լինելու միջև: Եվ արդեն որոշ հարցեր կան՝ կապված օլիգարխ Գագիկ Ծառուկյանի աջակցության հետ: Վերջապես, վերջինը, սակայն կարևորը՝ արտաքին միջամտության բացառումն է»,- ասվում է Al Jazeera-ի հոդվածում: «Հայաստանն այժմ պատմական հնարավորություն ունի ազատվել սովետական անցյալից: Փաշինյանը մտադիր է գործել արագ և վճռորոշ, և նրա քաղաքական բարեփոխումների ծրագրի հետ կապված շատ հույսեր կան»,- եզրափակում է հոդվածագիրը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
