«Հուսով եմ՝ լավ տրամադրություն ունեք». Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության անդամներին
![]() «Հուսով եմ՝ լավ տրամադրություն ունեք»,- Կառավարության նիստի սկզբում՝ դիմելով գործադիրի անդամներին, ասաց նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քիչ առաջ տեղեկացա, որ Արմավիրի մարզում կարկտահարություն է տեղի ունեցել, ի՞նչ վիճակ է: Կցանկանամ՝ գյուղնախարարը զեկուցի»,- շարունակեց նա: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն ասաց. «Մենք ուղարկել ենք համապատասխան անձնակազմին, որպեսզի ծանոթանան իրավիճակին: Վնասները մեծ ծավալի չեն, բայց կան վնասված այգիներ: Կգնահատեն վնասի չափը, կտեղեկացնեն»: Փաշինյանը հետաքրքրվեց՝ նման դեպքերում կառավարությունն ի՞նչ փոխհատուցում է տրամադրում: «Նախորդ ժամանաշրջանում զիջել ենք հողի հարկը կամ որևիցե պարտավորություն, որ ունեցել է տնտեսությունը՝ ջրի, հողի հարկ, սերմների գումար»,- պատասխանեց նախարարի պաշտոնակատարը: «Մենք թեմային կանդրադառնանք: Պետք է այնպես անել, որ աջակցությունը կլինի արդյունավետ»,- արձագանքեց վարչապետը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
