Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Բանանց»-ը հայտարարություն է տարածել

318
Հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ., 13:25
«Բանանց»-ը հայտարարություն է տարածել

Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել՝ վերջին օրերին հայկական ակումբային ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«Հարգելի ֆուտբոլասերներ,

ինչպես տեղյակ եք, Հայաստանի առաջնության 27-րդ տուրի «Բանանց» - «Շիրակ» հանդիպումից առաջ, տեղի է ունեցել տգեղ և ֆուտբոլ խաղի արդար սկզբունքներին հակասող միջադեպ:
«Շիրակ» ակումբի ներկայացուցիչ Արարատ Հարութունյանը փորձ է կատարել խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով կաշառել «Բանանցի» պաշտպան Էդուարդ Կպոդոյին:
Մեր ակումբում առկա են այդ միջադեպի բոլոր անհերքելի ապացույցները: Ըստ սահմանված կարգի, մենք այդ փաստերը տրամադրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Չնայած նրան, որ ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին նորմը նախատեսում է մեղավոր թիմին տեխնիկական պարտության գրանցման դրույթ, «Բանանց» ֆուտբոլային ակումբը պնդել է, որ հանդիպումը կայանա, քանի որ մեզ համար գլխավորը սպորտային արդյունքն է: Չնայած այդ խաղում կրած պարտությանը, մենք կարծում ենք, որ բացարձակ ճիշտ ենք վարվել:
Նաև ցանկանում ենք ընդգծել մեր ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Կպոդոյի գովելի արարքը: Նա ոչ միայն չի ընդունել խաղը վաճառելու առաջարկը, այլև այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը: Հուսով ենք, այս դեպքը կնպաստի նրան, որ նման երևույթներն արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից:

«Բանանց» ֆուտբոլային ակումբում մարզվում են 800-ից ավելի պատանի ֆուտբոլիստներ, երեխաներ: Եվ եթե «Շիրակ» ակումբը չպատժվի, աճող սերնդի դաստիարակումը չափազանց պրոբլեմատիկ կդառնա:

Հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին, հարգանքով՝

«Բանանց» Ֆուտբոլային ակումբ»,-նշված է հայտարարության մեջ։