Հյուսիսային Կորեան ազատ է արձակել ձերբակալված 3 ամերիկացիներին
![]() Հյուսիսային Կորեայում ազատ են արձակվել ԱՄՆ-ի 3 քաղաքացիները, ովքեր պատիժ էին կրում արևմտյան հատուկ ծառայությունների օգտին լրտեսելու համար: Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ մեկնել են հայրենիք: Ազատ են արձակվել 65-ամյա Կիմ Դոն Չուլը (ձերբակալվել էր 2015թ. հոկտեմբերին), Թոնի Քիմը (ձերբակալվել էր 2017թ. ապրիլին) և Կիմ Հաք Սոնը (ձերբակալվել էր 2017թ. մայիսին): Բոլոր նրանք Հարավային Կորեայից են, սակայն ունեն ամերիկյան քաղաքացիություն: Ազատ արձակվածները շնորհակալություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Աստծուն. «Մենք ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգների ղեկավարությանը, նախագահ Թրամփին, պետքարտուղար Փոմփեոյին և ամերիկացիներին, որ մեզ տուն վերադարձրեցին: Մենք շնորհակալ ենք Աստծուն, մեր ընտանիքներին և մեր ընկերներին, ովքեր աղոթում էին մեր վերադարձի համար»: Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր էջում գրել էր, որ Փոմփեոն գտնվում է Հյուսիսային Կորեայում և հանդիպել է ձերբակալվածների, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ:
|

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
