«Մի շատ կարևոր հանգամանք կա, որն, ըստ իս, մշտապես պետք է շեշտվի». Վարդան Ոսկանյան
![]() Մի շատ կարևոր հանգամանք կա, որն, ըստ իս, մշտապես պետք է շեշտվի, հատկապես հաշվի առնելով, որ այս օրերին Հայաստանի պաշտոնական և ոչ պաշտոնական դիրքորոշումները մեր երկրի նկատմամբ արտասահմանյան ԶԼՄ-ների հետաքրքրության պայմաններում կարող են արագորեն տարածվել նաև միջազգային տիրույթում։ Արցախի հիմնախնդրի հարցով հայկական և ադրբեջանական բանակցող կողմերը միջազգային հանրության կողմից ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել հավասար հարթության մեջ, որովհետև Հայաստանը քանիցս ապացուցել է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ ունի ամուր, կայացած և որևէ առաջնորդով չանձնավորված պետականության ավանդույթ՝ ունակ դիմակայելու ամենազգալի ներքին ու արտաքին մարտահրավերներին և երկրորդը՝ ժողովրդավարության մակարդակի բարձր նշաձողով մեր պետությունը ոչ մի՝ նույնիսկ ամենաչնչին համեմատության եզր չունի Ադրբեջանի հետ։ Հետևաբար, այսուհետ տարբեր միջազգային կառույցների կողմից նախկինում պարբերաբար առաջ տարված «հավասարը հավասարի հետ» համահարթեցման անարդար սկզբունքը, այլևս չի կարող ոչ միայն ընդունելի լինել, այլ նաև նույնիսկ կյանքի իրավունք ունենալ։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
