Թուրքերն Էրդողանի դեմ բողոքի ակցիան են սկսել՝ ասելով «Tamam»՝ բավական է
![]() Սոցցանցերում միլիոնավոր թուրքեր տարածել են #Tamam (բավական է) հեշթեգը, որով կոչ են անում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին հեռանալ, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կհեռանա, եթե ժողովուրդն իրեն ասի՝ բավական է: «Եթե մի գեղեցիկ օր մեր ժողովուրդն ասի «բավական է», մենք կհեռանանք»,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել էր Էրդողանը: #Tamam հեշթեգը մեծ տարածում է գտել Twitter-ում, այն կիսվել են մոտ 10 հազար անգամ: «Էրդողան, հեռացի՛ր: Դուք խելագար բաներ եք արել մեր երկրի համար: Բավական է»,- գրել են համացանցի օգտատերերը: Այդ թրենդին միացել են նաև նախագահական ընտրություններում Էրդողանի մրցակիցները: «Ժամանակն եկել է, բավական է»,- գրել է ընդդիմադիր Մուհարեմ Ինջին, ում ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցությունն առաջադրել է նախագահական ընտրություններում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
