ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային գործարքից և վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հրամանագիր է ստորագրել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից դուրս գալու մասին և վերականգնել ավելի վաղ Իրանի նկատմամբ սառեցված պատժամիջոցները, հաղորդում է CNN-ը: Թրամփի խոսքով՝ Իրանը զբաղվում է ուրանի և միջուկային զենքի մշակմամբ և հարստացմամբ՝ չնայած միջազգային հանրության հետ միջուկային համաձայնագրին: «Իրականում այդ համաձայնագիրն Իրանին թույլ տվեց շարունակել ուրանի հարստացումն ու վերջին հաշվով հասնել միջուկային զենքի մշակմանը»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը: «Այդուհանդերձ, Իրանի պնդումները, թե նա միջուկային զենք չի մշակում, սուտ էին»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ երկուշաբթի Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կղզջա իր որոշման համար, եթե դուրս գա Իրանի միջուկային ծրագրի հարցով համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, և որ Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
