Եվրոմիությունը՝ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու մասին
![]() Եվրոմիությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի իրականացման հարցում Հայաստանի նոր վարչապետի հետ համագործակցության հույս ունի: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և եվրոպական հարևանության քաղաքականության հարցով եվրոհանձնակատար Յոհանես Հանի համատեղ հայտարարության մեջ. «Հայաստանի խորհրդարանը, ՀՀ Սահմանադրությանը համաձայն, ընտրեց Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ նոր վարչապետ: Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել նրա և նրա կառավարության հետ, 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Եվրոպական միության և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման ուղղությամբ՝ էլ ավելի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն երկիր ստեղծելու նպատակով՝ ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների: Այս կարևոր նպատակների իրականացման գործում շարունակում է ծայրաստիճան կարևոր մնալ համապարփակ երկխոսությունը Հայաստանի բոլոր բոլոր շահագրգիռ քաղաքական կողմերի միջև՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
