Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Եվգենիա Մեդվեդևան որոշում է կայացրել

567
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 01:05
Եվգենիա Մեդվեդևան որոշում է կայացրել

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնուհի Եվգենիա Մեդվեդևան հայտարարել է, որ կշարունակի հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո։

«Ես կշարունակեմ հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո՝ հանդիսանալով «Սամբո-70» մարզադպրոցի սան։ Կմարզվեմ, սակայն, կանադացի մասնագետ Բրայան Օրսերի գլխավորությամբ։ Դա ինձ հնարավորություն կտա մարզվել նոր մեթոդիկայով՝ երկիրս ամենաբարձր մակարդակով ներկայացնելու համար։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էթերի Տուտբերիձեին և ողջ մարզչական շտաբը։ Այդ մարդիկ ինձ կյանք են տվել գեղասահքում և բերել բարձր արդյունքների, որոնցով ես հպարտանում եմ»,- նշել է մարզուհին։