«Պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև». Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Independent-ին
![]() ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական The Independent պարբերականին, որի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև: «Մարդիկ մեքենաներ չեն: Նրանք ավելի բարդ են»,- պարբերականին ասել է Արմեն Սարգսյանը: Պարբերականը հիշեցնում է, որ նա անսպասելիորեն հայտնվել էր Հանրապետության հրապարակում կարևոր միջնորդի դերում՝ զրուցելով ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Հաջորդ երեքշաբթի Նիկոլ Փաշինյանը կրկին կառաջադրվի վարչապետի պաշտոնին: Իրավիճակը վերջապես կհանգուցալուծվի, սակայն այդ ուղին հեշտ չի լինելու»,- նշում է պարբերականը: Պարբերականի հետ զրույցում ՀՀ նախագահն ասել է, որ կողմերին միավորելը բավականին բարդ գործընթաց է, և որ անհնար էր աշխատանքը կատարել գրասենյակում նստած։ Ա. Սարգսյանը Փաշինյանի հետ բանակցությունները կառուցողական է անվանել: «Մենք բոլորս սովորում ենք, և ես պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև, եթե հարկ լինի»,- ընդգծել է Ա. Սարգսյանը: Նա նաև շեշտել է, որ նոր ղեկավարությանը բազմաթիվ խնդիրներ են սպասվում: «Նոր կառավարությունն իր առջև այլ խնդիր ունի: Այն պետք է պատասխանի բոլոր հարցերին, որոնք առաջադրել է: Եվ մարդիկ պետք է հասկանան, որ եթե նախկինում սև էր, ապա վաղը պետք է սպիտակ լինի: Ես որպես նախագահ առաջին անգամ հասկացա, որ Հայաստանը վերջապես դուրս է գալիս այդ ճգնաժամից»,- եզրափակել է ՀՀ նախագահը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
