«Մենք այդ կառավարության մասը չենք լինի». Աշոտյանը՝ Associated Press-ին
![]() Հայաստանում մի քանի շաբաթ տևած ցույցերից հետո փողոցներում հանդարտություն է, իսկ հինգշաբթի իշխող կուսակցությունն անսպասելի հայտարարեց, որ կաջակցի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու հարցում, գրում է Washington Post-ը: Սակայն այդ որոշմանը շատ ցուցարարներ կասկածամտորեն են վերաբերվում: «Հետխորհրդային այդ պետությունը, որը ելք չունի դեպի ծով, Ռուսաստանի կարևոր դաշնակիցներից է»,- գրում է պարբերականը: Պարբերականը ներկայացնում է նաև Associated Press-ին տված՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցազրույցը, որում նա ասել է. «Մենք ցանկացած թեկնածուի աջակցելու 2 չափորոշիչ ունենք: Առաջինը՝ անհրաժեշտ քանակի ստորագրություն հավաքելն է... Երկրորդը՝ հանդարտեցնել փողոցի իրավիճակը, բացել ճանապարհները և այլն: Այդպիսով, այդ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, և եթե ամեն ինչ հանդարտ լինի, մենք կաջակցենք նրան վարչապետի ընտրության ժամանակ»: Աշոտյանը նաև նշել է, որ «որևէ մրցակցություն չկա նոր քաղաքական ուժի հետ, սակայն իրենք նոր կառավարության մաս չեն լինի»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
