Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանի թիմը դուրս եկավ Բունդեսլիգայի փլեյ-օֆֆ փուլ

307
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 19:05
Արոնյանի թիմը դուրս եկավ Բունդեսլիգայի փլեյ-օֆֆ փուլ

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Գերմանիայում կայացան Բունդեսլիգայի եզրափակիչ՝ 13-15-րդ տուրերը: Բունդեսլիգայի ուժեղագույն՝ «Բադեն-Բադեն» թիմի կազմում հանդես էր գալիս հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մեր շախմատիստը տոնեց 1 հաղթանակ և երկու պարտիա ավարտեց հաշտությամբ: 15 տուրերից հետո «Բադեն-Բադեն» և «Սոլինգեն» ակումբները վաստակեցին 27-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Բունդեսլիգայի հաղթողը կորոշվի փլեյ-օֆֆ փուլում:
Ավելացնենք, որ «Բադեն-Բադեն» թիմի կազմում հանդես է եկել նաև Սերգեյ Մովսեսյանն, ով խաղացել է 8 պարտիա և վաստակել 5 միավոր: