«Հայաստանն ազատվում է հետխորհրդային հիվանդությունից». Washington Post
![]() Հայաստանը կարծես վերջապես ազատվում է իր հետխորհրդային հիվանդությունից և դիմավորում է ժողովրդավարական փոփոխությունները՝ շնորհիվ համազգային շարժման, գրում է The Washington Post-ի թղթակից Դևիդ Իգնատիուսը: «Փողոցային զանգվածային ցույցերը, որոնք տևեցին մեկ ամիս, հանգեցրեցին նրան, որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց վարչապետի պաշտոնից, իսկ այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, մտադիր են տապալել իշխող կուսակցությանը, որը երկար ժամանակ մնաց իշխանության ղեկին»,- ասվում է հոդվածում: Իգնատիուսը նշում է, որ վերջին 25 տարում Հայաստանը ռազմական կախվածություն ունի Ռուսաստանից, և այդ անելանելի իրավիճակը նպաստեց Սարգսյանի շուրջ ռուսամետ օլիգարխների ձևավորմանը: «ՌԴ նախագահ Պուտինն, ամենայն հավանականությամբ, որոշեց, որ ավելի լավ է զոհաբերի իր դաշնակից Սարգսյանին, քան ռիսկի դիմի կորցնել Հայաստանն ամբողջությամբ: Նա ցանկացավ խուսափել երկրորդ Ուկրաինայից»,- ասվում է WP-ի հոդվածում: «Փաշինյանի շարժումը փոփոխություններ է խոստանում»,- եզրափակում է հեղինակը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
