«Ռուսաստանն առավելապես շահագրգռված է Հայաստանում կայունության պահպանմամբ, այլ ոչ թե նրանով, թե ով է լինելու իշխանության ղեկին». Stratfor
![]() Ամերիկյան մասնավոր հետախուզա-վերուծական Stratfor ընկերությունն իր կայքում գրում է. «Հայաստանում ծագած քաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանն այլևս դիտորդի կարգավիճակ չունի: Մոսկվան վերջին բողոքի գործողությունների ընթացքում ակտիվ շփում է հաստատել բոլոր առաջատար քաղաքական գործիչների հետ՝ թե՛ կառավարությունից և թե՛ ընդդիմությունից: Թեև կտրուկ շրջադարձը Հայաստանի արտաքին քաղաքականությունում քիչ հավանական է, այնուհանդերձ, այդ երկրում ծագած ճգնաժամը կարող է Ռուսաստանի համար հեռանկարում որոշակի խնդիրներ ստեղծել: Քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը քաղաքական համակարգերի և մշակույթի առումով զգալի նմանություններ ունեն, Մոսկվան ուշի ուշով հետևում է տեղի ունեցող իրադարձություններին՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են զարգանալու իր երկրի տարածքում ծավալվող բողոքի գործողությունները: Ռուսաստանն առավելապես շահագրգռված է Հայաստանում կայունության պահպանմամբ, այլ ոչ թե նրանով, թե ով է լինելու իշխանության ղեկին: Հայաստանյան իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, Մոսկվան կանի հնարավորը՝ կուլիսներից իրադարձությունների վրա ազդելու համար՝ հասկանալով, որ բողոքի ակցիաները կարող են ազդեցություն գործել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի վրա»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
