«Հայաստանում վարչապետի ընտրությունները տապալվեցին». միջազգային մամուլն արձագանքում է
![]() Միջազգային մամուլն արձագանքում է ԱԺ-ում անցկացված վարչապետի ընտրությանը՝ գրելով, որ այն տապալվեց. ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում: ТАСС-ի փոխանցմամբ՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն այսօրվա նիստի ժամանակ չաջակցեցին ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, նրա օգտին քվեարկեց ընդամենը 45 պատգամավոր: «Պարոն Փաշինյանը չհամոզեց մեզ»,- գործակալությունը մեջբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքը: «Թավշյա հեղափոխության առաջնորդի նշանակման դեմ քվեարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ողջ կազմով»,- գրում է Eurasia Daily պարբերականը: Ntv հեռուստաալիքն, իր հերթին, հաղորդում է վարչապետի տապալված ընտրությունների մասին՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ընտրվելու դեպքում փոխել ընտրական համակարգը, պայքարել կաշառակերության դեմ, ամրապնդել Ռուսաստանի, ԵՄ-ի հետ հարաբերությունները: BBC-ն ևս գրում է «անհաջող» ընտրությունների մասին՝ նշելով, որ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը շաբաթներ շարունակում գլխավորում էր Երևանում հակառավարական ցույցերը: «Ընդդիմություն 2 ելք ունի. կամ գնալ սահմանադրական ճանապարհով կամ հակասահմանադրական մեթոդներ կիրառել, ինչը բացասական հետևանքներ կունենա ներքին քաղաքականության, ինչպես նաև հանրապետության անվտանգության համար»,- նշում է Rbc հեռուստաալիքը: Reuters գործակալությունը ևս անդրադառնում է ներհայաստանյան զարգացումներին՝ հաղորդելով, որ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չհավաքեց անհրաժեշտ ձայներն ու չընտրվեց երկրի վարչապետի պաշտոնում: Al Jazeera-ի հոդվածում էլ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը, ով ստիպեց Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, չընտրվեց վարչապետի պաշտոնում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
