Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ ըմբիշներն սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

335
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 13:20
Հայ ըմբիշներն սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Դաղստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Սա UWW-ի նոր կանոններով անցկացվող առաջին Եվրոպայի առաջնությունն է։ Առաջին օրը պայքարի մեջ կմտնեն 5 քաշային կարգերի հունահռոմեկան ոճի ըմբիշները՝ 55 կգ, 63 կգ, 77 կգ, 87 կգ և 130 կգ։ Հայաստանն այսօր ունի 3 ներկայացուցիչ՝ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը և 87 կգ քաշային Արթուր Շահինյանը։