Վանաձորի տղաների և Աշտարակի աղջիկների թիմերը` Ֆելիքս Դալլաքյանի հուշամրցաշարի հաղթողներ
![]() Ապրիլի 29-ին Վանաձորում ավարտվեց Ֆելիքս Դալլաքյանի անվան վոլեյբոլի պատանեկան հուշամրցաշարը։ Տղաների մեջ 3-4 տեղերի համար պայքարեցին «Աջափնյակ» և «Սիսիան» թիմերը։ Հաղթող ճանաչվեց «Աջափնյակ» թիմը՝ 2։1 հաշվով։ Տղաների եզրափակիչ խաղում հանդիպեցին «Արաբկիր» - «Վանաձոր» թիմերը։ Լարված և հետաքրքիր պայքարում հաղթեցին «Վանաձոր»-ի թիմի տղաները՝ 2։0 հաշվով։ Աղջիկների մեջ եզրափակիչ խաղում հանդիպեցին «Աշտարակ» և «Սիսիան» թիմերը։ Հաղթեցին Աշտարակը ներկայացնող աղջիկները։ Մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն խաղացողներ ճանաչվածները պարգևատրվեցին մրցանակներով։ ՀՎՖ կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին Վանաձորի ՄՊՄԴ տնօրեն Գ.Գևորգյանը, ՀՎՖ փոխնախագահ Արթուր Եթիմյանը, Վանաձորի ՄՊՄԴ վոլեյբոլի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Մամունցը և ՎՊՀ վոլեյբոլի մարզիչ Մ.Նուրիջանյանը։ ![]() |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42

