«Ընդդիմության ճնշման ներքո ՀՀԿ-ն հրաժարվեց թեկնածու առաջադրելուց». միջազգային մամուլ
![]() «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը երկրի խորհրդարանում ունի 105-ից 58 մանդատ, չի առաջադրի իր թեկնածուին կառավարության ղեկավարի ընտրություններում»,- հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը: «Взгляд» պարբերականը գրում է, որ որոշումը կայացվել է ընդդիմության ճնշման ներքո: Պարբերականը նաև հայտնում է, որ որոշումն ընդունվել է ապրիլի 23-ին վարչապետի պաշտոնից հրաժարված Սերժ Սարգսյանի և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ներկայությամբ: РИА «Новости»-ին՝ հղում անելով Շարմազանովի հայտարարությանը, նշում է, որ «Հայաստանի համար ճիշտ որոշում կայացվեց»: Եվ չնայած հանրապետականների հայտարարությանը, ինչպես գրում է գործակալությունը, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի աջակիցները չեն դադարեցնի բողոքի ցույցերը: «Մենք չենք փոխի մեր ծրագրերը, կշարունակենք բողոքի ակցիաները»,- գործակալությունը մեջբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի խոսքը: ՀՀԿ-ի որոշման մասին հայտնում է նաև Daily Mail-ը: Պարբերականը, մասնավորապես, գրում է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը մեծամասնություն ունի խորհրդարանում, իսկ երեկ կուսակցությունը խուսափեց առճակատումից: BBC-ն, իր հերթին, նշում է, որ ցույցերը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ստիպեց վարչապետին հրաժարական տալ՝ հայտարարելով, որ ինքը կլինի երկրի նոր վարչապետը: ՀՀԿ-ի որոշմանն անդրադառնում են նաև The Nation, Business Insider, Xinhuanet, Reuters, Al Awsat, AFP, Washington Post և մի շարք այլ հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30





