Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մեկնել են Կասպիյսկ՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու

354
Շաբաթ, 28 ապրիլի, 2018 թ., 16:20
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մեկնել են Կասպիյսկ՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները ապրիլի 28-ի վաղ առավոտյան մեկնել են Ռուսաստանի Կասպիյսկ քաղաք՝ ապրիլի 30-ից մայիսի 6-ը կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու։

Մեր հավաքականը ստուգատեսին կմասնակցի հետևյալ կազմով՝

60 կգ Արմեն Մելիքյան

63 կգ Սլավիկ Գալստյան

67 կգ Կարեն Ասլանյան

77 կգ Կարապետ Չալյան

82 կգ Մաքսիմ Մանուկյան

87 կգ Արթուր Շահինյան

97 կգ Արթուր Ալեքսանյան

Հիշեցնենք՝ մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա, քանի որ 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխան մարզավիճակ: