Ջերրի Թարխանյանի որդին գլխավորել է Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը
![]() Լեգենդար մարզիչ Ջերրի Թարխանյանի որդին՝ Ջորջ Թարխանյանը․ համաձայնել է գլխավորել Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը՝ 2018 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ։ Ջորջ Թարխանյանը 22 տարի աշխատել է քոլեջում՝ որպես մարզիչ։ Նրա գլխավորությամբ թիմերը տոնել են 225 հաղթանակ և ընդամենը 89 պարտություն: Նա 3 անգամ դարձել է տարվա մարզիչ: «Ես մեծ ակնկալիքով եմ սպասում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը ներկայացնելուն։ Շատ մեծ պատիվ է, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից ինձ տրվել է այսպիսի հնարավորություն, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստան բերենք C դիվիզիոնի ոսկե մեդալները»,- նշել է Ջորջ Թարխանյանը: Հիշեցնենք, որ Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 22-29-ը՝ Կոսովոյի Պրիշտինա քաղաքում: Ստուգատեսին մեր ընտրանին հանդես է գալու Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Մոլդովան, Իռլանդիան, Մալթան և Մոնակոն։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
