Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և Պատրիկ Նիլսենի հայացքների մենամարտը

661
Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ., 17:30
Տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և Պատրիկ Նիլսենի հայացքների մենամարտը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-արենա»-ում: Այսօր՝ ապրիլի 26-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են Օֆֆենբուրգում: Կայացել է նաև բռնցքամարտիկների հայացքների մենամարտը։ Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ապրիլի 28-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը: Նշենք, որ այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանշային աղյուսակի առաջատարը և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: