«Երևան Սիթի»-ում ֆինանսական ճգնաժամ է սկսվել. ցուցարարները համատարած բոյկոտում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը
Վերջին տասն օրերին Երևանում, ապա նաև ամբողջ Հայաստանում չդադարող համատարած ցույցերը սկսել են իրենց ազդեցությունը թողնել խոշոր տնտեսվարողների վրա: Ազդեցությունը հատկապես ակնհայտորեն նկատվում է «Երևան Սիթի» սուպերմարկետների վրա: Ասում են, որ սուպերմարկետների ցանցը հայտնվել է չափազանց ծանր ֆինանսական ճգնաժամային կարգավիճակում, քանի որ քաղաքացիները համատարած մասնակցում են ցույցերի, կամ էլ ճանապարհներն են փակ և մյուս քաղաքացիները չեն կարողանում մոտենալ այդ խանութներին: Համաձայն տեղեկությունների, դրան նպաստում է նաև վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութը, որտեղ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) բռնություններ է գործադրում Մալաթիայի քաղաքացիների նկատմամբ, ովքեր փորձում են մասնակցել ցույցերին: Ասում են նաև, որ ցուցարարները զայրանալով նման դրսևորումներից, կոչ են անում ընդհանրապես չօգտվել «Երևան Սիթի» սուպերմարկետներից, ինչը սկսել է իր արդյունքները տալ: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
47903.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
131502.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
49802.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
47202.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54