Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով մեկնարկեցին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

254
Հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ., 00:15
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով մեկնարկեցին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տարան:

64 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Սլովակիայի ներկայացուցչին: 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթեց բոսնիացի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ թուրք մարզիկին:

Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը հանդես է գալիս 10 մարզիկով՝ 9 տղա և 1 աղջիկ։ Մեր հավաքականի կազմն ունի հետևյալ տեսքը՝ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյան, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 60 կգ քաշային Արմեն Ալոյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյան, գերծանր քաշային Սարգիս Պողոսյան , 51 կգ քաշային Կարինե Սարգսյան: