«Ես հայ եմ և չէի կարող բաց թողնել այս հնարավորությունը». Յանա Եգորյանը Երևանում է
![]() Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հրավերով Հայաստան է ժամանել օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի մեր հայրենակցուհի Յանա Եգորյանը։ Նա Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում հետևել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ընթացքին: Մրցաշարի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում Եգորյանը նշել է, որ Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացումը կնպաստի մեր երկրում այս մարզաձևի մասսայականացմանը: Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին Յանա Եգորյանին է հանձնել Եվրոպայի առաջնության հուշամեդալը : «Առաջին հերթին սա ինձ համար շատ հաճելի է, որովհետև ես հայ եմ և Հայաստանում է անցկացվում Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Անկեղծ ասած չէի կարող բաց թողել այս հնարավորությունը: Սա շատ լավ քայլ է մարզաձևը Հայաստանում զարգացնելու և մասայականացնելու համար: Կարծում եմ մրցաշարը լավ է կազմակերպված: Մարզադահլիճը հիանալի է, լավն են նաև մարտուղյակները»,- նշել է մարզուհին: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
