Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ ջրացատկորդները 4 մեդալով են վերադառնում Կիևից

299
Չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ., 15:05
Հայ ջրացատկորդները 4 մեդալով են վերադառնում Կիևից

Ապրիլի 9-ից 15-ը Կիևում կայացած ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությունում հայ ջրացատկորդները նվաճել են 4 մեդալ:

Մրցաշարին մասնակցել են ջրացատկի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները, Վարտան Բայանդուրյանը և Լև Սարգսյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ:

Աշտարակացատկ 10 մ անհատական մրցաձևում Վլադիմիր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Ուկրաինայի ներկայացուցչին: Նույն մրցաձևում Վարտան Բայանդուրյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ սինխրոն ցատկ 10 մ վարժությունում Լև Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը գրավել է երրորդ տեղը:

3 մ սինխրոն ոստնակացատկ մրցաձևում հանդես եկած Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները գրավել են 5-րդ տեղը։ Ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են 10 երկրների 15 թիմեր: