Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արդեն խաղարկվել է 4 մեդալային հավաքածու
![]() Երևանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում երեկ մեկնարկել է սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է 32 երկրի մոտ 300 մարզիկ: Մրցումների առաջին օրը մեդալներ են խաղարկվել աղջիկների խոցասուսեր և տղաների թրասուսեր մրցաձևերում: Այստեղ Հայաստանը մասնակից ուներ միայն խոցասուսեր ձևում: Մեր մարզուհիներից Էմմա Պողոսովան, նախնական փուլում տոնելով 2 հաղթանակ, դուրս եկավ 1/32-րդ եզրափակիչ, որտեղ համառ պայքարում 14:15 հաշվով զիջեց Շվեցարիան ներկայացնող Կիմ Ժասմին Բուեչին, ով հետագայում հասավ մինչև կիսաեզրափակիչ ու նվաճեց բրոնզե մեդալ: Այս ձևում Եվրոպայի չեմպիոն դարձավ Լեհ Ալեքսանդրա Զամաչովսկայան, ով եզրափակչում 11:9 հաշվով հաղթեց իտալուհի Ռոբերտա Մարզանիին: Տղաների թրասուսեր ձևում hավասարը չուներ Իտալիան ներկայացնող Դարիո Կավալիերը, ով եզրափակիչում մեծ առավելությամբ՝ 15:6 հաշվով պարտության մատնեց վրացի Նիկա Շենգելիային: Մրցումային 2-րդ օրը խաղարկվել է մեդալների 2 հավաքածու: Աղջիկներն ուժերն են չափել ճկասուսեր, տղաները՝ խոցասուսեր ձևում: Տղաների պայքարում լավ տպավորություն թողեցին ֆրանսիացի մարզիկներն, ովքեր եզրափակիչը դարձրել էին բացառապես ֆրանսիական: Այստեղ ոսկե մեդալի համար պայքարում էին Ֆրանսիայի հավաքականի անդամներ Նելսոն Լոպես Պոուրտիերը և Գալի Այմերիկը: Համառ ու անզիջում պայքարում 15:12 հաշով հաղթեց Լոպես Պոուրտիերը՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Ի տարբերություն տղամարդկանց խոցասուսեր ձևի՝ կանանց ճկասուսերակիրների եզրափակիչն անցավ իտալուհի Մարտինա Սինգալիայի մեծ առավելությամբ, ով 15:1 հաշվով հաղթելով Ռումինիան ներկայացնող Մարիա Բոլոդոռին՝ հռչակվեց չեմպիոն: Հաղթողին ու մրցանակակիրներին պարգևատրեցին սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ օլիմպիական խաղերի քառակի, աշխարհի 10-ակի և Եվրոպայի 13-ակի չեմպիոն Ստանիսլավ Պոզնյակովը և Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը: Ճկասուսեր տղաներ ![]() ![]() |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42


