Հովհաննես Գաբուզյանի թիմն՝ ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն
280
Շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ., 12:15
![]() Հայաստանի 2017 թվականի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն այս տարի անվճար հիմունքներով և ամբողջական կրթաթոշակով ընդունվել է ԱՄՆ Թեքսաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարան: Մեր գրոսմայստերը ընդգրկվել է նաև համալսարանի շախմատի թիմի կազմի մեջ, որն օրեր առաջ իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել է ԱՄՆ ուսանողական առաջնությունում և նվաճել գլխավոր մրցանակը՝ ԱՄՆ Նախագահի գավաթը: Եզրափակչում Գաբուզյանի թիմը հաղթանակ է տոնել վերջին 5 տարիների չեմպիոն Վեբստերի համալսարանի նկատմամբ: Հաղթանակում մեծ էր Գաբուզյանի ավանդն, ով իր բոլոր պարտիաներն ավարտել էր հաղթանակով: Բացի Գաբուզյանից թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Վլադիմիր Բելոուսը, Անդրեյ Ստուկոպինը, Կամիլ Դրագունը և Կառլոս Անտոնիա Ալեխանոն: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
