Երևանում մեկնարկեց բասկետբոլի միջազգային մրցաշարը
305
Ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ., 23:20
![]() Ապրիլի 12-15-ը Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում տեղի է ունենում մինչև 17 տարեկանների միջազգային մրցաշար, որին մասնակցում են Երևանի «Գրանդ սպորտ», Ռուսաստանի «Ռոստով», Ուզբեկստանի «Տաշկենդ» և Լատվիայի «Վնտսպիլս» ակումբները: Մրցաշարի մեկնարկային օրը միմյանց հետ ուժերը չափեցին Երևանի «Գրանդ սպորտ» ու «Ռոստով» ակուբները, որտեղ 72-82 հաշվով «Գրանդ սպորտ»-ը պարտություն կրեց հակառակորդից: Նշենք նաև, որ «Ռոստով»-ի կազմում հանդես է գալիս Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի խաղացող Արտյոմ Պեչենջյանը: Օրվա մյուս խաղում, Լատվիայի «Վնտսպիլս» ակումբը 124-61 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանի «Տաշկենդ»-ի նկատմամբ: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
