Թուրք պատգամավորն ակնարկել է, որ Էրդողանը համալսարանի դիպլոմ չունի
![]() Թուրքիայում սկսել են նորից քննարկել այն հարցը՝ արդյո՞ք նախագահ Ռեջեփ Էրդողանն իրականում ունի համալսարանի դիպլոմ: Թեմային արձագանքել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Ստամբուլի պատգամավոր և Էրդողանի մոտ ընկեր Մեթին Քյուլունքը։ Նա իր Twitter-ի էջում գրառում է արել. «Քաղաքական գործիչը կարող է և չունենալ դիպլոմ: Դիպլոմը մարդու համար ընդամենը պայքար մղելու միջոց է: Եթե կան մարդիկ, որոնք ասում են, թե առանց դիպլոմի չի լինի, ապա թող մարգարեների պատմությունը կարդան։ Մեծ պայքարները մղել են այնպիսի մարդիկ, որոնց անունները հայտնի չեն եղել և չեն ունեցել դիպլոմ: Փոխարենը նրանք խիզախ մարդիկ էին և ունեին պարզ սիրտ»։ Հիշեցնենք, որ նախկինում խոսակցություններ շրջանառվեցին, որ Էրդողանի դիպլոմը կեղծ է և նա իրականում չի ավարտել Ստամբուլի Մարմարայի համալսարանի «Տնտեսություն և կառավարում» ֆակուլտետը, ինչպես նշված է Թուրքիայի նախագահի կենսագրությունում։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
