Արման Ղազարյանի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու առողջական վիճակից
![]() Երեկ տեղեկատվություն է տարածվել, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ, հակադոպինգային կանոնները խախտելու համար կասկածվող Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հարբած վիճակում ընկել է 2-րդ հարկից։ Արման Ղազարյանի կինը՝ Կամիլան, այսօր կապ հաստատեց MAMUL.am-ի թղթակցի հետ՝ պահանջելով հերքում տարածել, հեռացնել նյութը կայքից կամ հեռացնել ամուսնու՝ հարբած լինելու մասին տողերը։ «Այն տեղեկատվությունը, որ Արման Ղազարյանը հարբած է եղել, խնդրում եմ հանեք նյութից։ Այդ նյութը հանեք։ Վիրավորական է այդ նյութը։ Նշեք, որ հարազատները հերքում են, որ նա հարբած է եղել։ Նա միանշանակ հարբած չի եղել, նա խոսել է մեզ հետ, օգնություն է խնդրել հարևանից։ Նա խոսում էր։ Երկրորդ հարկից իջնելիս է եղել և աստիճանից ընկել է»,- նշեց Ղազարյանի կինը։ Խոսելով ամուսնու առողջական վիճակից, կինը նշեց, որ Ղազարյանը վերականգնվում է. «Բժիշկները վերականգնման ընթացքը դրական են գնահատում։ Եթե լավ զգա իրեն, այսօր պալատ կտեղափոխեն»: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
