Ավստրալիան կաջակցի Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հնարավոր հարվածին
![]() Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ Ավստրալիան կաջակցի Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հնարավոր հարվածին՝ կապված Արևելյան Ղութայում ենթադրյալ քիմիական հարձակման հետ, փոխանցում է Australian պարբերականը: «Ես չեմ մեկնաբանի ԱՄՆ-ի ռազմական գործողությունները: Սակայն եթե ԱՄՆ-ն իսկապես ավիահարվածներ հասցնի Սիրիայի ուղղությամբ՝ որպես պատասխան քիմիական հարձակմանն, ապա Ավստրալիան կաջակցի ցանկացած գործողության»,- պարբերականը մեջբերում է Բիշոփի խոսքը: Բիշոփը նաև Ռուսաստանին կոչ է արել չխանգարել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությանը: «Եթե Ռուսաստանը կամ այլ մասնակիցներ, ներառյալ՝ սիրիական ռեժիմը, կարծում են, որ իրենք ներգրավված չեն այդ հարձակմանն, ապա նրանք անկախ հետաքննության անցկացումից վախենալու պատճառ չունեն»,- հավելել է Բիշոփը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «նոր և խելացի» հրթիռներով սպառնացել էր Ռուսաստանին: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
