Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Grenke Chess Classic». Արոնյանը 4-րդն է, Կարուանան՝ հաղթող

282
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 00:30
«Grenke Chess Classic». Արոնյանը 4-րդն է, Կարուանան՝ հաղթող

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ավարտին է մոտենում շախմատի «Grenke Chess Classic» միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Գերմանիան ներկայացնող Մաթիաս Բլյուբաումի հետ և մրցաշարն ավարտեց 4-րդ հորիզոնական։ Տուրի մյուս պարտիաները ավարտվեցին հետևյալ հաշիվներով։

Անանդ - Կարլսեն՝ 1/2:1/2
Հոու Յիֆան - Նայդիչ՝ 1/2:1/2
Վաշյե Լագրավ - Մայեր՝ 1/2։1/2
Վիտյուգով - Կարուանա՝ 0։1


Եզրափակիչ մրցաշարային աղյուսակը

1․ Կարուանա՝ 6,5 միավոր

2․ Կարլսեն՝ 5,5 միավոր

3․ Վիտյուգով՝ 5 միավոր

4․ Արոնյան՝ 5 միավոր

5․ Վաշյե Լագրավ՝ 5 միավոր

6․ Բլյուբաում՝ 4,5 միավոր

7․ Անանդ՝ 3,5 միավոր

8․ Նայդիչ՝ 3,5 միավոր

9․ Հոու Յիֆան՝ 3,5 միավոր

10․ Մայեր՝ 3 միավոր