ԱՄՆ-ում հայ և այլազգի ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի թիկնապահներն ազատ են արձակվել
![]() ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանն ընթերցել է թուրք 2 քաղաքացիների նկատմամբ դատավճիռը, ովքեր անցած տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգթոն կատարած այցի ժամանակ ծեծի էին ենթարկել հայ, քուրդ, եզդի և այլ ազգերի խաղաղ ցուցարարներին: Այս մասին հայտնում է Washington Times-ը: Էրդողանի 2 թիկնապահները՝ Սինան Նարինն ու Էյուփ Յըլդըրըմը, դատապարտվել էին 12 ամիս և մեկ օրվա ազատազրկման: Դատարանի վճռով՝ ազատ արձակվելուց հետո նրանք 3 տարի կմնան իրավապահների վերահսկողության տակ: Դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել խաղաղ ցուցարարներին մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից, քանի որ կալանքի տակ էին անցած տարվա հունիսին և իրենց մեղքն ընդունել էին դեկտեմբերին: Նշենք, որ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել է նման թույլ դատավճիռը խաղաղ ցուցարարների վրա իրականացված հարձակման դիմաց: «Այս վճիռը պետք է անհանգստացի ցանկացած ամերիկացու: Այսօրվա թեթև դատավճիռը, ի թիվս նրա, որ վարչակազմը հրաժարվում է մեղադրանքների մեծ մասից և հրաժարվում է Էրդողանի թիկնապահների արտահանձնումից, սպառնում է ԱՄՆ-ում բնակվող հայերի կամ ցանկացած այլազգիի առաջնային իրավունքը՝ հայտնելու բողոքը օտար կառավարությունների գործողությունների դեմ»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը՝ հավելելով, որ որպես ԱՄՆ քաղաքացիներ՝ իրենց իրավունքն է բարձրացնելու մտահոգությունը ցանկացած՝ թե տեղական, թե արտասահմանյան բռնության որևէ դրսևորման նկատմամբ: Նա մեծ ցավով է արձանագրել, որ դա տեղի չունեցավ Էրդողանի՝ իր իսկ բռնության ռեժիմը Վաշինգթոնի փողոցներ տեղափոխելու պարագայում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հանվել էին Էրդողանի թիկնապահների նկատմամբ մեղադրանքները: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
