Ֆրանսիան 50 զինծառայող է ուղարկել Մանբիջ
![]() Ֆրանսիան 50 զինծառայող է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք՝ քուրդ զինյալներին օգնելու համար: Այս մասին հաղորդում է Yeni Safak-ը: Թուրքական թերթի տեղեկություններով՝ ֆրանսիացի զինծառայողներն ուղևորվել են Մանբիջ 4 ինքնաթիռներով: Ընդ որում, թերթը նշում է, որ սպաներն ուղարկվել են Մանբիջ ինչպես Սիրիայում գտնվող բազաներից, այնպես էլ արտասահմանից: Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: Մարտի վերջին ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան մտադիր է հանրապետության հատուկ ուժերի ուղարկել Մանբիջ: Հաջորդ օրը Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Փարիզը մտադիր չէ ինքնուրույն ռազմական գործողություններ անցկացնել Սիրիայի հյուսիսում: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
