Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Grenke Chess Classic». Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Նայդիչին

403
Կիրակի, 01 ապրիլի, 2018 թ., 20:25
«Grenke Chess Classic». Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Նայդիչին

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում շարունակվում է շախմատի «Grenke Chess Classic» միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 2-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ Պարտիան ավարտվեց 35-րդ քայլին։