Հայտնի է Տոկիո-2020-ի օլիմպիական կրակի փոխանցումավազքի նշանաբանը
![]() Ճապոնիայում 2020-ի մարտի 26-ին կմեկնարկի Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի օլիմպիական կրակի փոխանցումավազքը: Սկզբում օլիմպիական ջահը կուղևորվի այն քաղաքները, որոնք 8 տարի առաջ ամենաշատն են տուժել երկրաշարժից ու ցունամիից: Փոխանցումավազքը նախատեսված է սկսել Ֆուկուսիմա քաղաքի Ազգային ֆուտբոլային կենտրոնում: 121 օրում ջահակիրներն օլիմպիական կրակը կհասցնեն Տոկիո, որտեղ 2020թ. հուլիսի 24-ին տեղի կունենա օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Տոկիո-2020-ի կազմակերպիչներն ընտրել են օլիմպիական կրակի փոխանցումավազքի նշանաբանը՝ «Հույսը լուսավորում է մեր ուղին»: Հիշեցնենք, որ Տոկիոն ամառային Օլիմպիական խաղերն ընդունել է նաեւ 1964 թվականին: Տոկիոն 5-րդ քաղաքն է, որն ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի երկրորդ անգամ։ Օլիմպիական խաղերից հետո Ճապոնիայի մայրաքաղաքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 9-ը կանցկացվի նաեւ 16-րդ Պարալիմպիկ խաղերը: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
