Թուրքիան ԱՄՆ-ից ЗРК Patriot համակարգեր կգնի
![]() Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակում են ЗРК Patriot զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ բանակցությունները, հաղորդում է Anadolu-ն: Աքսոյի խոսքով՝ այդ հարցով Անկարայի և Վաշինգթոնի դիրքորոշումներն համընկնում են: Թուրք դիվանագետը հիշեցրել է, որ Թուրքիան վերջին 10 տարվա ընթացքում ակտիվ բանակցություններ է վարում հակահրթիռային համակարգերում պահանջներն ապահովելու ուղղությամբ և նախապատվությունը տալիս է իր դաշնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին: «Իր հերթին, Ռուսաստանը բավական գայթակղիչ առաջարկ է արել: Արդյունքում Անկարան որոշում ընդունեց գնել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը: Ընդ որում, Թուրքիան պատրաստ է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ համատեղելի հակահրթիռային պաշտպանական համակարգերի մշակմանը»,- ասել է թուրք դիվանագետը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
