Ուկրաինան կալանքի տակ է դրել «Գազպրոմ»-ի բոլոր ակտիվները
1045
Չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ., 11:15
Կալանքի տակ են դրվել Ուկրաինայի տարածքում գտնվող ռուսական «Գազպրոմ» ընկերության բոլոր ակտիվներն՝ ուկրաինական հակամենաշնորհային օրենսդրության հետ կապված տուգանքի մասին գործի շրջանակներում, հաղորդում է Lenta-ն: Ռուսական ընկերության ակտիվների արժեքը գնահատվում է 100 միլիոն գրիվեն (3,8 միլիոն դոլար): Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն: Նրա խոսքով՝ երկրի արդարադատության նախարարությունը կհամագործակցի իր գործընկերների հետ դատական այլ վճիռների հարցով, որոնք ռուսական կողմին պարտավորեցնում են վճարել Ուկրաինային: Խոսքը, մասնավորապես, Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման մասին է, որը 2018թ. փետրվարին ռուսական կողմին պարտավորեցրեց ուկրաինական «Նավթոգազին» 2,56 միլիարդ դոլար վճարել: |
«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
8111:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
9310:30Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» (լուսանկար)
8209:30Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
215Երեկ, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
413Երեկ, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
12825.04.2024, 16:54