Երևանում է օլիմպիական խաղերի չեմպիոն Համիդ Սորյանը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն, իրանցի ըմբիշ Համիդ Սորյանին: Նախարարը ողջունել է հյուրին և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել նրա պես տիտղոսակիր մարզիկի: «Մեր երկու երկրների համագործակցությունը սպորտում և հատկապես՝ ըմբշամարտում, ծառայում է այդ մարզաձևի զարգացմանը Հայաստանում և Իրանում: Վստահ եմ, որ հայ և իրանցի ըմբիշները մարզագորգի վրա ախոյաններ են, սակայն մրցահարթակից դուրս լավ ընկերներ են: Դրա վառ ապացույցը մեր այսօրվա հանդիպումն է»,- ասել է Հ. Ռոստոմյանը: Նախարարը հյուրին է հանձնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի 25-ամյակի կապակցությամբ թողարկված հուշամեդալ: Համիդ Սուրյանը շնորհակալություն է հայտնել նվերի, ջերմ ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները: |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
105Երեկ, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15529.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17928.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17924.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14021.04.2024, 16:06