Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

ՀՀԿ-ն ոտքի չկանգնեց, երբ «Ելք»-ն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը

1350
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 11:20
ՀՀԿ-ն ոտքի չկանգնեց, երբ «Ելք»-ն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը

«Օրակարգում ունենք Մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրման մասին հարց, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 10 տարի առաջ սպանվածների հիշատակը»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը: Տեսնելով, որ մեծամասնությունը ոտքի չկանգնեց, ասաց. «Ցավում եմ, որ մնացածը չհարգեցին նրանց հիշատակը. դա ՀՀ քաղաքացիներ էին, ոստիկաններ: Ցավում եմ, որ ձեր վերաբերմունքը դա եղավ»,- նշեց Սիմոնյանը՝ դիմելով ՀՀԿ-ին:

«Կարիք չկար, որ նիստի օրակարգն այդպես սկսեիք»,- ասաց քաղաքապետը: «Ավելի լավ է՝ ոչինչ չասեիք»,- արձագանքեց Անահիտ Բախշյանը՝ դիմելով Տարոն Մարգարյանին: