Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Զորակոչիկին զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու պահանջով հայցը Վարչական դատարանը կքննի վաղը

306
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 19:30
Զորակոչիկին զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու պահանջով հայցը Վարչական դատարանը կքննի վաղը

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. մարտի 16-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի զորակոչիկ Ա. Գ.-ի վերաբերյալ ԿԲՀ որոշման դեմ հայցի դատաքննությունը:

Վանաձորցի զորակոչիկ Ա. Գ.-ն տեսողական լուրջ խնդիրներով 2016 թ. ձմեռային զորակոչի ժամանակ զինծառայությանը պիտանի ճանաչվելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի միջամտությամբ 2017 թ. հուլիսի 31-ին 3 տարի ժամկետով տարկետում է ստացել: Սակայն կրկին զորակոչիկի նկատմամբ ՀՀ ՊՆ 410 հրամանի ոչ համարժեք դրույթ է կիրառվել:

Նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում զորակոչիկը պետք է հանվեր հաշվառումից և ազատվեր զինվորական ծառայությունից: