«Քաղաքացիական պայմանագրի»՝ Ազատության հրապարակում հանրահավաքի մասին Գևորգ Գորգիսյանը տեղեկացել է լրագրողներից
Ինչպես հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետարանին իրազեկել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Մի քանի լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել է, որ իրազեկման մասին տեղեկացել է լրագրողներից: «Լուրջ խնդիր չեմ տեսնում... ՔՊ-ն ներկայացրել էր ճանապարհային քարտեզ, որը հիմա «Ելք»-ում քննարկվում է ու դրա տրամաբանության մեջ, բնականաբար, հեղինակները հույս ունեն, որ «Ելք»-ի կողմից դա ինչ-որ ձևով կընդունվի ու նախապատրաստական աշխատանքներ են կատարում: Բայց, հա, պետք է ֆիքսենք, որ դա նախապես չի քննարկվել դաշինքում, իսկ ճանապարհային քարտեզը, կրկնում եմ՝ քննարկման փուլում է: Տեսնում ենք տարբեր մոտեցումներ, խնդիրներ ու երբ ամենն, ի վերջո, կհանգուցալուծվի, վերջնական մոտեցում կունենանք»: Նրա խոսքով՝ փողոց դուրս գալը, հեղափոխություն սկսելը ռիսկեր է պարունակում և պետք է ճիշտ գնահատել, հավասարակշռել: Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքը ձևավորված է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններից: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36