Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.

«Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում Ալիևին իր հավատարմությունն ապացուցելու համար». Տ. Հայրապետյան

126
Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ., 17:48
«Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում Ալիևին իր հավատարմությունն ապացուցելու համար». Տ. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը սոցկայքի իր էջում գրում է․ «Կիրանցում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում Ալիևին իր հավատարմությունն ու կոլաբորացիոնիստական հակումներն ապացուցելու համար, այդ նպատակով էլ ոստիկանական ուժերն ու անվտանգային համակարգը դարձել են Փաշինյանի ձեռքի գործիքը։ Եթե հանես այդ համակարգը, Փաշինյանն այլևս իշխանություն չի ունենա Հայաստանում։
Ես համոզված եմ, որ խելացի աշխատելու, անհատական էգոներն ու վախերը մի կողմ դնելու ու հստակ տեսլականով ասպարեզ գալու դեպքում, Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարողանա շարունակել իր կոլաբորացիոնիստական քաղաքականությունը։ Ալիևին պետք է զրկել իր զենքից, որպեսզի հնարավոր լինել դիմակայել այս սպառնալիքներին։ Այդ հնարավորությունը մենք այսօր ունենք, մնում է շատ չուշանանք․․․»: