Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.

««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան

123
Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ., 12:30
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, դիմելով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, անդրադարձավ վերջինի գործունեությանը․ «Դուք արհամարհել եք Սահմանադրության նորմը և զբաղվել եք ձեր պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ։ Տևական ժամանակ է, որ իշխանությունների մեդիա հարթակի և նրա հիմնական քաղաքական խոսափողի վերածված Հ1-ում Պետրոս Ղազարյանի հետ քաղաքական հաղորդում եք վարում՝ անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները, իշխանահաճո քաղաքական գնահատականներ հնչեցնելով ընդդիմության, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու և ազգային ինստիտուտների նկատմամբ։ Սա այն դեպքում, երբ դուք ի պաշտոնե քաղաքական բազմակարծության երաշխավորը պետք է լինեք։ Դուք սահմանադրական անկախ մարմնի այն ղեկավարն եք, որ սոցիալական հարթակում մեկ այլ հանրային անձի «իձի վ ժոպու» բառապաշարով եք դիմում, ապա մտահոգություն հայտնում ատելության խոսքի մասին՝ իբրև հասարակության համար սպառնալիք»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան