Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.

«Սրանք վերջում Հայաստանից թողնելու են «Հ» տառը»․ Արծվիկ Մինասյան

119
Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ., 14:36
«Սրանք վերջում Հայաստանից թողնելու են «Հ» տառը»․ Արծվիկ Մինասյան

ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում ներկայացված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին հրավիրել են փակ հանդիպման։ «Բոլոր այն կառույցների ներկայացուցիչները, որոնք Հայաստանում իրականացնում են, այնպես կոչված, բարեփոխումների ֆինանսավորում ու ծրագրեր են հաստատել ժողովրդավարության, հրավիրելու ենք հանդիպման, որպեսզի անկաշկանդ պայմաններում պարզենք՝ արդյո՞ք նրանց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում՝ իր բոլոր դրսևորումներով, քաղբանտարկյալներից սկսած, ավարտված սովորական քաղաքացիներին բռնության ենթարկելու գործիքակազմ կիրառելը»,- ասաց Մինասյանը՝ կոչ անելով ժողովրդին միասնաբար ընդվզել իշխանությունների գործողությունների դեմ․ «Այլապես սրանք վերջում Հայաստանից թողնելու են «Հ» տառը»,- նշեց նա:

«Սրանք վերջում Հայաստանից թողնելու են «Հ» տառը»․ Արծվիկ Մինասյան