Ադրբեջանում ԵՄ դեսպանը մեկնաբանել է ՀՀ-ին ԵՄ օգնության արգելափակումը
Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան Ադրբեջանի պատճառով արգելափակել է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնությունը։ «Տարածաշրջանի երկրների համար ներկայացվել է բիզնես և ներդրումային պլան։ Մենք ունենք համագործակցության առաջնահերթություններ՝ կապված «կանաչ էներգետիկային» անցնելու, գործարարների գործունեության համակարգման և աջակցության հետ։ Մենք համագործակցում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև մյուս երկրների հետ։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և բարգավաճում տեսնել Հարավային Կովկասում»,- ասել է նա։ Դեսպանը նշել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը կրել է զուտ տնտեսական բնույթ։ «Դա ուղղված է կայունացմանը, և Ադրբեջանը տեղեկացված է եղել այդ մասին: Գոյություն ունի ԵՄ շրջանակներում կայացվող որոշումների ընդունման որոշակի մեխանիզմ և կարգ»,- հավելել է Միխալկոն։ |
«Լուկաշենկոն կարգել է Ալիևին որպես տարածաշրջանի «смотрящий»»․ Տաթևիկ Հայրապետյան
3611:30Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են
4011:24Սլովակիայի վարչապետի վրա կրակողին հետապնդում էր սոցիալիստական Չեխոսլովակիայի պետանվտանգությունը․ #Aktuality
8410:54«Իրական փոփոխությունները պահանջում են ժամանակ, համբերություն և մասնակցություն»․ Դավիթ Անանյան
5210:48«Ժողովրդավարություն՝ «փաշինյանական ոճով»»․ ղրիմցի սենատոր
10310:24«Մենք ինչ-որ մեկին միանալու բնավորություն չունենք»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
6310:18