Apple-ը հայտնել է հաջորդ շնորհանդեսի ամսաթիվը
3225
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 10:25
![]() Apple կորպորացիան հայտնել է WWDC 2018 մշակողների համար ամենամյա միջոցառման ամսաթիվը: Համաժողովը տեղի կունենա ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքում McEnery Convention Center կենտրոնում 2018թ. հունիսի 4-8-ը: Անցած տարի WWDC-ն անցկացվեց Քալիֆորնիայի նույն քաղաքում: Ակնկալվում է, որ սրահում կհավաքվի ավելի քան 6 հազար հյուր, որոնց թվում՝ Apple-ի հազարավոր մշակողներ: Մասնակիցների գրանցումը կավարտվի մարտի 22-ին: Ենթադրվում է, որ շնորհանդեսին կներկայացվեն ընկերության օպերացիոն համակարգերի նոր տարբերակները՝ macOS, iOS, watchOS և tvOS: Վերլուծաբանները նաև ակնկալում են, որ շնորհանդեսին կներկայացվեն Apple-ի նոր սմարթֆոնները: |

Պոմպեյում հնագետները հայտնաբերել են շուրջ 2000 տարի փակ մնացած պահարան՝ անձնական իրերով
10917:13
Հնագետները հայտնաբերել են Հոմերոսի «Իլիականի» հերոսներից մեկի գերեզմանը
10717:01
Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
90616.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
44415.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
51515.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46908.11.2026, 18:49
